Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որն արժանացել է այդ պատվին:
Նշենք նաեւ, որ այս փաստը չի վրիպել նաեւ հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից եւ վերջինս անդրադարձել է երգչին:
Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարեւանությամբ գտնվող տանը։
Նա 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես եւ գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։