▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրան ի՞նչ՝ ես ում հետ եմ՝ Սոֆիի, թե Պուգաչովայի… Երգչուհին և նրա ընտրյալը՝ Սոֆիի՝ «տուն քանդելու» փաստի մասին

Օրերս համացանցում հայտնվել է մի հրապարակում, ըստ որի՝ «Դժվար ապրուստ» հեռուստաեսերիալից շատերին հայտնի դերասանուհի, երգրչուհի Սոֆի Դանիելյանը սիրային կապի մեջ է Էդգար Դարբինյանի հետ, ով, սակայն, ամուսնացած է և 2 երեխա ունի: Տվյալ նյութի հեղինակը նշում էր նաև, որ ըստ հավաստի աղբյուրների՝  Էդգարը բացարձակ կապ չի պահում իր ընտանիքի հետ եւ անգամ ֆինանսապես չի ապահովում իր զավակներին։ Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհի Սոֆի Դանիելյանի հետ: Վերջինս հաստատեց, որ Էդգարն ամուսնացած է եղել և 2 երեխա ունի, սակայն ինքն ու Էդգարը սկսել են հանդիպել, երբ նա արդեն բաժանված էր կնոջից:

«Ես ու Էդգարն արդեն 2 տարի է՝ միասին ենք: Ես հայտնվել եմ նրա կյանքում, երբ նա արդեն մոտ 2 տարի բաժանված էր կնոջից: Ես մեղավոր չեմ նրանց բաժանության համար: Նրանք շատ վատ հարաբերություններ են ունեցել: Եթե իմ փոխարեն լիներ ոչ հայտնի մեկը, ամեն ինչ սովորական կդիտվեր: Ես վստահ եմ, որ նման ցածրաստիճան քայլի գնացել է նրա կինը՝ նախանձից ելնելով: Նա այս ամենն անում է իմ ու Էդգարի անունները արատավորելու համար: Քանի որ տեսնում է, որ ես երջանկացնում եմ Էդգարին, ինչն իրեն չի հաջողվել: Էդգարի կինն ինքն է հեռախոսն անջատում, երբ Էդգարը զանգում է, որ գնա երեխաներին տեսնի»:

Անդրադառնալով այն փաստին, թե իբր Էդգարը ֆինանսապես չի օգնում իր երեխաներին, Սոֆին նշեց. «Դա բացարձակ սուտ է, Էդգարը նրանց օգնում է, նրա ծնողներն ու քույրը նույնպես ֆինանսապես աջակցում են: Նրանք ապրում են Էդգարի տանը, որտեղից նա դուրս է եկել»:

Այս թեմայի շուրջ Սոֆիի խնդրանքով Asekose.am-ը զրուցեց նաև Էդգար Դարբինյանի հետ: Վերջինս նույնպես հաստատեց, որ շրջանառվող լուրը, թե իբր ինքն իր երեխաներին ֆինանսապես չի աջակցում, իրականությանը չի համապատասխանում: «Նա անձամբ ինձանից գումար չի վերցնում, որպեսզի երեխաներին իմ դեմ տրամադրի, բայց ես գումարը երեխաներին փոխանցում եմ ծնողներիս և քրոջս միջոցով, որը մոտ է ապրում նրանց: Ես կարող եմ նրա նման վարվել, վարկաբեկել նրան, քանի որ դրա համար ունեմ բոլոր հիմքերը, սակայն  ես նրա նման անուղեղ չեմ, մտածում եմ երեխաներիս մասին, 10 տարեկան դստերս մասին, որ սովորւմ է դպրոցում և այս խոսակցությունները նրան էլ են հասնում: Երբ գնում եմ նրանց տեսնելու, հարևաններից եմ իմանում, որ գնացել է Ռուսատան՝ մոր մոտ: Նա ուղղակի անմակարդակ է, իրան ի՞նչ՝ ես ում հետ եմ՝ Սոֆիի թե Ալլա Պուգաչովայի:Սոֆին այստեղ առհասարակ կապ չունի, ես նրան հանդիպել եմ, երբ վաղուց արդեն բաժանված էի: Ես վստահ եմ, որ սա իմ նախկին կնոջ պատվերն է, քանի որ նյութում գրված է Էդգար Դարբինյան, մինչդեռ ես facebook-ում գրանցված եմ այլ անունով: Նա չի գիտակցում, որ այս քայլով առաջին հերթին վատություն է անում իր երեխաներին: Նա է շատ հաճախ ասում, որ պատրաստ է պահել երեխաներիս»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Էդգար Դարբինյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее