Երեկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՊՊԾ գնդի տարածք, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ, մուտք գործած կապույտ շապիկով տղան։ Հաջողվել էր պարզել, որ նա Վիտալի Բալասանյանի քրոջ որդին է՝ Արայիկը, ով հայտնի է Շարո մականվամբ ու բնակվում է Ասկերանում:
Ավելի ուշ համացանցում նոր տեղեկություն է հայտնվել նույն երիտասարդի մասին, որը ներկայացնում ենք մի փոքր կրճատ ու առանց մեկնաբանության և նշում, որ պատրաստ ենք հրապարակել նաև Արայիկ Դանիելյանի պատասխանը.
«...Արա Դանիելյանը երկու տարի առաջ, որպես ՀՀ նախագահի և պետության դեմ ընդդիմադիր փախստական, վարկաբեկում էր հայրենիքը, որպեսզի ապրելու իրավունք ստանա այնտեղ, բնակվում էր Գերմանիայի Արնսբերգ քաղաքի ճամբարներում ու թալանում էր հայերին, կռիվներ սարքում տեղի հայերի շրջանում ու «գցում» Արնսբերգի հայերին: Նա դեռ իր պարտքերը չի վերադարձել գերմանահայերին ու փախել է նրանց վրեժից, վերադարձել Երևան, որ շարունակի իր նախկին բիզնեսը»:
Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը փոխանցել է, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն այլեւս չի իրականացնելու