▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում

Ադամի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը՝ Թամանյան սրահում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում նոյեմբերի 4-ին, ժամը 15.00-ին կբացվի ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ աշխատանքները հիմա նշխարի հանգույն են մեզ համար, իսկ իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում:

         Հիշենք և հիշեցնենք՝ սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցրել զգալի կորուստներ: Պայքարեց մինչև արյան վերջին կաթիլը մեր օրերի  հերոս Ադամ Սահակյանը:

Ադամի՝ թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմնաճակատի 2-րդ գծում:

Արդյունքում՝ հրեշտակների ջոկատ անվանյալ՝ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее