Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Իրաքի Մոսուլ քաղաքում 15-ամյա պատանու են գլխատել՝ նվագարկչով արևմտյան երաժշտություն լսելու պատճառով: Այհամ Հուսեին անունով երիտասարդին ԻՊ-ի անդամները ձերբակալել են քաղաքի շուկայում գտնվող նրա հոր խանութում, երբ նկատել են, որ երիտասարդն արևմտյան ծագման փոփ երաժշտություն է լսում, ապա դաժան ծեծի են ենթարկել «իրավախախտին», իսկ շրջանի «շարիաթական դատարանը» վերջինին դատապարտել է մահապատժի:
Հայտնի է նաև, որ երիտասարդի հրապարակային գլխատումն իրականացվել է Մոսուլի կենտրոնում «Բուլդոզեր» մականունը կրող ԻՊ-ի հայտնի դահիճի կողմից (գրառմանը կցված նկարում «Բուլդոզերն» է):
Հերթական անգամ ականատես ենք լինում, որ այս ծայրահեղական կառույցի դաժանությունը սահմաններ չունի...