«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սարսափելի դաժան գործիք են ստեղծել կանանց տանջանքների ենթարկելու համար։ Այս մասին հայտնում է Lifenews-ը: Այս աքցանանման հարմարանքով իսլամիստ ծայրահեղականները պատժում են իրաքյան Մոսուլ քաղաքում «ոչ պատշաճ» հագուկապով փողոց ելած կանանց ու աղջիկներին։ Աղբյուրը մանրամասնում է, որ մետաղական սուր աքցաններով ահաբեկիչները «կծում» են կանանց մարմինների բաց հատվածները:
Ականատեսների համաձայն՝ այս գործիքի կիրառումն անասելի ցավ է պատճառում կանանց, իսկ վերքերի լավացման համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Ինչպես մանրամասնում է աղբյուրը, վերջերս ահաբեկիչները ծեծել են մի աղջկա այն բանի համար, որ նա տանն էր մոռացել իր ձեռնոցները: