▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտերպոլը վերացրել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված միջազգային հետախուզումը

Ինտերպոլը վերացրել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված միջազգային հետախուզումը։

«ԴՕԿ» կուսակցության նախագահն այս մասին հայտնել է տելեգրամյան իր ալիքներում։

«Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ, քանի որ փորձեց իր ներքին քաղաքական շահերի համար օգտագործել այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին Ինտերպոլն է՝ իր հնարավորություներով։ Սակայն, մանրակրկիտ ուսումնասիրելով քրեական գործերը և Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված փաստերը, Ինտերպոլը հաստատեց, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ հարուցված հետախուզումը կրում է զուտ քաղաքական բնույթ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշել է Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ միջազգային կառույցները հասկացել են, որ իր հանդեպ հայտարարված հետախուզումը սարքված քրեական գործերով էր՝ իրականում՝ քաղաքական ենթատեքստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее