Այսօր համացանցում քննարկվող թեմաներից էր, թե ինչ գույն էին բաց թողել ինթնաթիռները, որոնք երկինք էին բարձրացել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջողառման ժամանակ, որ տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում:
Միայն Հայաստանի անկախության տոնին նվիրված շքերթին կարող է հայկական ինքնաթիռներից ռուսական դրոշի գույներով ծուխ դուրս գալ,-գրել էր օգտատերերից մեկը:
Ավելի ուշ` Սերգեյ Մարգարյանը փորձել է բացատրել թյուրըմբռնման պատճառն ու նշել էր, որ անհաջող պատահականությամբ մի քանի անորակ ֆոտոլրագրողի՝ լույսը սխալ ընկալելու և երկինքը սխալ պրիզմայից նկարելու պատճառով ինքնաթիռներից մեկի թողած ծուխը չափազանց բաց էր ստացվել ու թվում էր, թե այն ոչ թե նարնջագույն ծուխ է արձակում, այլ սպիտակ:
Իսկ Panorama.am-ի ներկայացրած տեսանյութում երեւում է, որ պատճառը տեխնիկական է. կարճ ժամանակ անց աջ կողմի ինքնաթիռը ծիրանագույն քուլա է բաց թողում: