Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է «Քո покрышка-ն , իմ ոլորված ոտքը»:
Տեսանյութում դերասանուհին պատմում է, որ աջ ոտքը վնասել էր, ինչի հետևանքով չէր կարողանում տեղաշարժվել:
«2 հարց կար տանջող՝ ինչպես եմ ներկայացում խաղալու Գյումրիում և ամենակարևորը՝ ինչպես եմ հասնելու Գյումրի, քանի որ այս ոտքով դժվարանում էի մեքենա վարել»,- ասում է դերասանուհին:
Վերջինիս խոսքով՝ հենց այդ պահին հիշել է իր գործընկերներից Բեն Ավետիսյանի ՝ վերջերս տեղադրած տեսանյութը, որը պատմում էր այն մասին, որ Յանդեքս Տաքսիում նոր Comfort+ սակագին կա, որը տրամադրում է շատ թարմ և ապահով մեքենաներ և շատ լավ վարորդներ, որոնք հատուկ ընտրված են:
«Ես արդեն Գյումրիում եմ, օգտվել եմ այդ ծառայությունից: Շատ շնորհակալ եմ, ամեն ինչ շատ բարձր որակով էր»: