23-ամյա Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Այս մասին Asekose.am-ին ասաց աղջկա հայրը` նշելով, որ դստեր հետ ամեն ինչ լավ է. «Փառք Աստծո, աղջիկս լավ է, ամեն բան կարգին է»:
Հիշեցնենք, որ Ինեսա Սրապիոնյանն անհետացել էր սեպտեմբերի 13-ին: Ընտանիքի անդամները և հարազատները, ոստիկանության հետ համատեղ, մի քանի օր փնտրում էին: Վերջին անգամ աղջկան տեսել էին Աբովյան տանող ավտոբուսի մեջ:
Հավելենք, որ Ինեսա Սրապիոնյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր` Վիկայի հարսնաքույրն էր: Վիկան էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ամեն ինչ կարգավորվել է և խնդրում էր ընկերուհին վերադառնալ:
23-ամյա Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Այս մասին Asekose.am-ին ասաց աղջկա հայրը` նշելով, որ դստեր հետ ամեն ինչ լավ է. «Փառք Աստծո, աղջիկս լավ է, ամեն բան կարգին է»: