Դիտեք նաև՝
Բոլորն էլ ցանկանում են կյանքում գոնե մեկ անգամ ճանապարհորդության գնալ շքեղ ինքնաթիռով։ Etihad Airways ավիաընկերությունը, առաջ ընկնելով իր մրցակիցներից, ստեղծել է A380 մակնիշի ինքնաթիռ, որը նման է հոյակապ կահավորված բնակարանների ամբողջության։
Սա առաջին ինքնաթիռն էր, որի վրա Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի փոխարեն պատկերված էին գույնզգույն, դեկորատիվ եռանկյունիներ։
А380 օդանավն ունի 2 հարկ և 4 դասերի նստատեղեր՝ էկոնոմ դաս, բիզնես դաս, առաջին դաս և «բնակարանի» նմանվող դաս։ Այս վերջին դասի նստատեղերը գտնվում են օդանավի 2-րդ հարկում։
12 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարան-նստատեղերն ունեն երեք սենյակ՝ հյուրասենյակ (որն էլ իր հերթին բաղկացած է փոքրիկ ճաշասենյակից և կինո-սենյակից), ննջասենյակ և լոգասենյակ։ Այս դասի ուղևորերը հատուկ ուշադրության են արժանանում սպասարկող անձնակազմի կողմից։
Այս օդանավով Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ մեկ տոմսն արժի 21,000 $:
Ննջասենյակներից մեկն իր երկտեղանի մահճակալով։
Առաջին դասի նստատեղն ունի մոտ 5 քառակուսի մետր տարածք։ Նույն՝ Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ տոմսն այս դասով արժի 8,400 $ – 9,800 $:
Սա առաջին դասի նստատեղի լոգասենյակն է։
Բիզնես դասի ուղևորները կարող են ընդամենը մեկ կոճակի օգնությամբ իրենց նստարանը հարմարավետ անկողնու վերածել։
Էկոնոմ-դասի նստատեղերը գտնվում են առաջին հարկում։ Անգամ սրանք ապահովված են տաք ծածկոցներով ու բարձերով՝ ուղևորի հարմարավետությունը առավելագույնս պահպանելու համար։
Օդաչուի սենյակը։
Աշխատակիցները նույնպես հանգստանալու հնարավորություն ունեն։
Աղբյուրը` ԲլոգՆյուզ