Ժանամակի ընթացքում, նույնիսկ գրեթե առողջ մարդու օրգանիզմը սկսվում է «խափանվել»: Այսօր տարբեր երկրների բնակիչներ առնչվում են ևս մեկ լուրջ խնդրի հետ. Տեսողության վատացում:
50 տարեկանին մոտ՝ աչքի եղջերաթաղանթի կարևոր հատվածը սկսում է քայքայվել: Մեկ տարվա ընթացքում մարդն անդառնալիորեն կորցնում է տեսողությունը: Սկզբում պատկերները ոչ պարզ, խավար են դառնում, վատանում է գույնի ընկալումը և մարդը չի կարողանում տեսնել մթության մեջ: Դեռ վերջերս այս հիվանդությունն անբուժելի էր համարվում… Բայց գիտական հետազոտությունները շտապում են մեզ ուրախացնել:
Ինչպե՞ս պահպանել տեսողությունը
Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ աչքերի հետ կապված տարիքային խնդիրներից կարելի է խուսափել՝ իջեցնելով օրգանիզմում խոլեստերինի մակարդակը: Դա կապված է այն բանի հետ, որ ճարպերը հավաքվում են ցանցաթաղանթի տակ, որն էլ տեսողության վատացում է առաջացնում:
23 հաճախորդ-այցելուներ, ովքեր ընդունել էին խոլեստերինի մակարդակն իջեցնող միջոցներ, տեսողության նկատելի լավացում էին զգացել: Ահա այստեղ արդեն խոսքը սխտորի մասին է: Ամեն օր կես պճեղ սխտոր ուտելու դեպքում կարելի է զգալիորեն իջեցնել խոլեստերինի մակարդակը բնական ճանապարհով: Նման ձևով տեսողությունը վերականգնվում է:
Զարկերակային բարձր ճնշումը նույնպես ճնշում է աչքի եղջերաթաղանթի ակտիվությանը: Լավ տեսողության համար եղջերաթաղանթը պետք է մշտապես հագենա թթվածնով: Սխտորը բնական մթերք է, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը:
Ինչպես տեսնում եք, սխտորն էժան և արդյունավետ միջոց է տեսողությունը պահպանելու և վերականգնելու համար: Այնպես որ, կերեք, օգտագործեք այս հիանալի մթերքը:
Աղբյուրը՝ Blog.1in.am