Դիտեք նաև՝
Շատ մարդիկ, հատկապես կանայք, ցանկանում են թողնել ծխելը, սակայն վախենում են գիրանալուց, հայտնում է healthinfo.ua-ը: Այնուամենայնիվ, դա պետք է անել: Այսպես, ինչ մթերքներ ուտել, որպեսզի չգիրանալ։
Կաթնամթերք
Ամեն անգամ ուտելուց առաջ խմիր մի բաժակ կաթ, որը նկատելիորեն թուլացնում է ծխելու պահանջը: Բացի այդ, օրգանիզմը կմատակարարի օգտակար կալցիումով և ֆոսֆորով, որոնք նույնպես հակազդում են նիկոտինային ձգտմանը:
Բրոկոլի
Այս բանջարեղենը պարունակում է եզակի նյութ՝ սուլֆորապին, որն օգնում է պահպանելու թոքերի հյուսվածքները թույնից վնասվելուց: Բացի այդ, ծխելը թողնելու ընթացքում այդ կաղամբը կկանխի ավելորդ կիլոգրամներ հավաքելուն:
Սմբուկ
Սմբուկում պարունակվում է մեծ քանակությամբ նիկոտինային թթու, որն հարկավոր է նրանց, ովքեր ուզում են հրաժարվել սիգարետից:
Հենց կուզենաք ծխել, մի կտոր թարմ իմբիր դրեք ձեր բերանը՝ թարմ և կծու համը ծխելու ցանկությունը կվերացնի: Իմբիրը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պահպանում են չարորակ ուռուցքներից և աթերոսկլերոզից:
Ցիտրուսներ
Ծխողի օրգանիզմը երկար ժամանակ չի ստացել կարևոր ասկորբինը, դրա համար չծխելու ժամանակ շտապ լրացրեք C վիտամինի պակասը: Դա կբարձրացնի տրամադրությունը, կբարելավի ինքնազգացողությունը, և կթուլացնի ախորժակը, ինչը կտրուկ աճում է նրանց մոտ, ովքեր թողնում են վնասակար սովորույթը:
Գաղտնիք չէ, որ ծխելը թողած մարդիկ ծայրահեղ գրգռվող են: Բազուկի, դդումի, չոր մրգերի և սոճու ընկույզների մեջ պարունակող մագնեզիումը կօգնի վատ տրամադրության դեպքում:
Հրաժարվիր կոֆեինից և ալկոհոլից
Այդ խմիչքներն իրենք են խնդրում սիգարետ: Խմիր թարմ հյութեր, մաքուր ջուր, բուսական թեյ, հատկապես երիցուկի և անանուխի: Ալոճենու և մասուրի թուրմերը հիանալի լրացումներ են հականիկոտինային դիետայի համար:
Աղբյուրը` Վերջին Բլոգ