Iravunk.com-ը գրում է.
Արդեն տասն օր է, որ ՊՊԾ գունդը Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների ձեռքում է:Արդեն տեղեկացրել ենք, որ զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանն ու նրա որդին` Արամ Մանուկյանը, վիրավորվել են եւ գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում: «Իրավունք»-ը էքստրասենս Կարեն Ափոյանից հետաքրքրվեց` ինչպես կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը: Ըստ նրա, վիճակն աստիճանաբար անկառավարելի է դառնալու.
«Իշխանությունը նոր ծուղակներ է մշակում, սակայն չեն հասնելու իրենց նպատակին: Ես տարեսկզբին ասել էի, որ նոր խմբավորումներ են ակտիվանալու: Ժողովուրդն էլ չի դիմանում այս վիճակին: Ցավոք, արյուն պիտի թափվի»:
Էքստրասենսի խոսքով` հեղաշրջման վտանգը մեծ է, ներքին խուճապ կա: «Վտանգ կա նաեւ ժողովրդին ջարդելու: Ելքը ժողովուրդն է որոշելու իր պահանջով»,- ասաց մեր զրուցակիցը:
Արդյոք ստեղծված իրավիճակը կազդի Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող լարվածության վրա: «Թվում է, թե կազդի, սակայն թշնամին գիտի, որ եթե մենք համախմբված ենք, նա անզոր է»,- եզրափակեց Կարեն Ափոյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում