Wnews.am-ը գրում է.
Աղջկա կյանքում հարսանիքն ամենակարեւոր օրերից է, իսկ ընտրված սանրվածքը կարող է կամ հարսի իդեալական կերպար ստեղծել կամ ամբողջությամբ փչացնել այն, այդ պատճառով էլ ճիշտ է ընտրել լավ խորհրդատու։
Այս հոդվածում ներկայացնում ենք մի քանի գաղտնիք, որոնք էլ կօգնեն հարսանիքին ճիշտ սարվածքով ներկայանալ։
Ընտրեք հարսի զգեստ.
Զգեստն ամենակարեւորն է, որի հետ էլ համապատասխանեցվում են մյուս դետալները. սանրվածք, աքսեսուարներ, ծաղկեփունջ։ Սկզբում ընտրեք զգեստը, որը համապատասխանում է հենց ձեզ, որից հետո նոր մտածեք, թե այդ զգեստին ինչպիսի սանրվածք կհամապատասխանի։
Իրատես եղեք.
Եթե ունեք շատ բարակ կամ կարճ վարսեր, համակերպվեք այն մտքի հետ, որ ձեր հարսանեկան սանրվածքը սահմանափակ է լինելու։ Իհարկե կարող են օգնության հասնել կեղծամները, սակայն բնականությունը միշտ էլ նախընտրելի տարբերակ է։ Եթե բնությունը ձեզ օժտել է գանգուր մազերով, գուցե դուք հենց այդպես էլ ավելի գեղեցիկ եք, քան ուղիղ վարսերով։
Թող դրանք բնական տեսք ունենան.
Հարսանիքը, իհարկե, անսովոր եւ կարեւոր իրադարձություն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է վարսերն արհեստական դարձնեք։ Եթե ընտրված զգեստի վրա շատ զարդեր կամ քարեր կան, ապա սանրվածքը պետք է մղել երկրորդ պլան եւ այն դարձնել զգեստը լրացնող մաս։ Որքան պարզ է զգեստը, այնքան ճոխ կարող է լինել սանրվածքը եւ հակառակը. ճոխ զգեստը ենթադրում է պարզ սանրվածք։
Նախքան հարսանիքի օրը փորձնական սանրվածքներ արեք.
Երբ խոսքը գնում է ձեր հարսանիքի մասին, կարեւոր է հիշել, որ եթե վարսերը վստահում եք վարսահարդարին, ամենեւին էլ չի նշանակում, որ նա կանի մի սանրվածք, որը ձեզ պարտադիր դուր կգա։ Պայմանավորվեք փորձնական հանդիպման համար, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի սանրվածքն է համապատասխանում ձեր դեմքին։
Քող.
Մի մոռացեք, որ սանրվաքը արարողության սկզբում լրացնելու է քողը։ Այդ պատճառով էլ անպայման հաշվի առեք քողի եւ սանրվածքի համատեղելիությունը։ Գուցե ձեր կողմից ընտրված սանրվածքին ավելի կարող է համապատասխանել կարճ քողը։
Ինչպես ընտրել սեփական ոճը.
Մենք ներկայացնում ենք հարսանեկան սանրվածքների առավելություններն ու թերությունները։ Ընտրությունը ձերն է.
Արձակված վարսեր.
Առավելությունները. Դրանք կախարդական եւ ճոխ են նայվում հատկապես փարթամ եւ երկար վարսերի դեպքում։ Նման սանրվածքը նաեւ հարմար է. օրվա վերջում գլուխը չի ցավա ձիգ կապած եւ բազմաթիվ ծամկալներով ամրացված սանրվածքի պատճառով։ Դուք չեք լարվի ազատ շարժումներ անելիս եւ չեք մտածի, որ սանրվածքը կարող է փչանալ կամ ծռվել։
Թերությունները. Ամենամեծ մինուսը նրանում է, որ բաց թողնված վարսերն անկանխատեսելի են։ Լոքոնները կարող են արագ կորցնել իրենց տեսքը, եթե շատ եք շարժվում։ Բացի այդ, դժվար է պահպանել փարթամությունը, եթե վարսերը բացարձակ որեւէ բանով ամրացված չեն։
Կիսահավաքած սանրվածք.
Առավելությունները. սա երեւի թե իդեալական տարբերակն է. դրանք նույնքան ճոխ են նայվում, ինչպես բաց թողնված վարսերը եւ միեւնույն ժամանակ ապահովագրված են շուտ տեսքը կորցնելուց։ Բացի այդ, նման սանրվածքին ավելի հեշտ է ավելացնել փոքրիկ աքսեսուարներ, պահպանել փարթամությունն ու կառուցվածքը։
Թերությունները. Այս սանրվածքը, կարելի է ասել թերություն չունի. ծայրահեղ դեպքում կարող են իրար խառնվել բաց թողնված եւ հավաքված վարսերը։
Բարձր սանրվածք.
Առավելությունները. Նման սանրվածքը էլեգանտ տեսք է հաղորդում։ Բացի այդ, նման սանրվածքները բազմազան են, ուստի ունեք լայն ընտրություն։ Անգամ քիչ վարսերի վրա նման սանրվածքը ճոխ ու գեղեցիկ է դիտվում։
Թերությունը. շատ բարձր սանրվածքները երբեմն ձանձրալի են երեւում։ Ուժեղ ամրացված լինելու դեպքում կարող են ողջ օրն անհարմարություն ստեղծել։
Մի կողմի վրա արված սանրվածք.
Առավելությունները. ինչպես կիսահավաքած, այնպես էլ մի կողմի վրա արված սանրվածքը թույլ է տալիս պահպանել վարսերի երկարությունը եւ չանհանգստանալ դրանց ֆորմայի համար։ Այն դիմացից գեղեցիկ է դիտվում։
Թերությունները. մի կողմի վրա արվող շատ սանրվածքներ ցածր են դասավորված լինում եւ փակում են ականջը ինչն էլ որոշ ժամանակ անց սկսում է նյարդայնացնել։ Լուսանկարներում մի կողմից ձեր սանրվածքը գեղեցիկ է դիտվում, իսկ եթե արվել է մյուս կողմից, ապա՝ ձանձրալի է թվում։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում