▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես իմանալ, թե ով է Ձեզ ջնջել իր ֆեյսբուքյան ընկերների ցուցակից

Երբ իմանում ես, որ ինչ-որ մեկը քեզ հեռացրել է քեզ իր ընկելների ցուցակից, անհանգստանում կամ նեղվում ես, իսկ երբեմն էլ ուրախանում ես, քանի որ դու ինքդ էիր ցանկանում հեռացնել նրան: Երբեմն կարող եք որոնել մեկին և այդպես էլ չգտնել Ձեր ընկերների ցուցակում:

Իսկ ինչպե՞ս իմանալ ով է ջնջել Ձեզ ընկերների ցուցակից: Առաջարկում ենք Who Deleted Me ծրագիրը: Այն կա որպես բրաուզերի հավելվածի տեսքով, այնպես է iOS ևAndroid օպերացիոն համակարգերի հավելվածի տեսքով: 

Այն աշխատում է հետևյալ կերպ. Դուք մեկ անգամ մուտք եք գործում կայք և այն ֆիքսում է Ձեր ֆրենդլիստը: Երկրորդ անգամ մուտք գործելիս այն կհամեմատի Ձեր ֆրենդլիստը նախկին ֆրենդլիստի հետ և ցույց կտա առկա տարբերությունները:

Ծրագիրն աշխատում է նաև Թվիթթերի համար, և զգուշացնում է ամեն անգամ երբ ինչ որ մեկը սեղմում է unfollow:

Աղբյուր` Inchuzem.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее