Նյու Յորքի համալսարանի փորձագետները նշում են, որ գոյություն ունեն 3 գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնեն իգական սեռի ներկայացուցիչները:
Նախ, առաջին իսկ ժամադրության ժամանակ պետք է խոսակցություն բացել ամուսնության մասին: Պատասխանները կօգնեն հասկանալ նրա մտադրությունները:
Ապա պետք է իմանալ, թե որն է կնոջ նրա իդեալը: Եթե տղամարդու երազանքների կնոջ բնութագիրը բոլորովին նման չէ ձեզ, ապա պետք է վերջ տալ այդ հարաբերություններին հնարավորինս շուտ:
Պետք է ուշադրություն դարձնել նաև նրա ծնողների հետ ծանոթանալու փաստին: Եթե երկրպագուն չի շտապում իր սիրելիին ներկայացնել հորը և մորը, նշանակում է նա լուրջ մտադրություններ չունի։ Եթե նույնիսկ այդ հանդիպումը տեղի է ունենում հարաբերությունների սկսվելուց մի քանի տարի անց, պետք է ենթադրել, որ այդ մարդը չի ամուսնանա ձեզ հետ:
Աղբյուրը`Վերջին Բլոգ