▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայ աղջիկները համոզեցին Ագա Քանքանյանին իրականացնել իր միջազգային դասընթացը նաև Հայաստանում

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի լավագույն մասնագետներից մեկը՝ ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը, սկսել է իր՝ առաջին անգամ հայրենիքում անցկացվող դիմահարդարման 10-օրյա հատուկ դասընթացը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է Ագա Քանքանյանի հետ՝ դասընթացի մտահղացման, հատուկ իր կողմից մշակված ծրագրի, մասնակիցների և այլ մանրամասների մասին:

«Արդեն մի քանի տարի է, ինչ դասընթացներ տալու հրավերներով մեկնում եմ տարբեր երկրներ: Եվ քանի որ բավական ծանրաբեռնված գրաֆիկս ինձ թույլ չէր տալիս երկար ժամանակով բացակայել Հայաստանից, մշակեցի դիմահարդարման մի տեխնիկա, որը թեև տևողությամբ քիչ է (5 օր), բայց գիտելիքի առումով բավական հագեցած է: Այն տեխնիկան, որը ես եմ մտածել և որը դասավանդում եմ արտերկրի իմ աշակերտներին, հնարավորություն է տալիս վերջիններիս անել դիմահարդարման ցանկացած տեսակ»,- պատմեց Ագա Քանքանյանը:

Ֆրանսիա, Պալմա դե Մալյորկա, ԱՄՆ, Նյու-Յորք , Մոսկվա, Տոմսկ և այլն… Ահա այն երկրներն ու քաղաքները, որտեղ իր գիտելիքները սկսնակ և արդեն իրենց գործում կայացած մասնագետներին փոխանցելու հրավերներով մեկնել է և շարունակում է մեկնել ոճաբան-դիմահարդարը:

Ագա Քանքանյանը նշեց, որ Հայաստանում 10-օրյա դիմահարդարման իր դասընթացի կազմակերպման  գլխավոր շարժառիթներից մեկը պահանջարկն էր, քանի որ, ինչպես խոստովանեց Ագան, գրեթե ամեն օր նա ստանում է նամակներ և հաղորդագրություններ, որոնց միջոցով բազմաթիվ կանայք և աղջիկներ ցանկություն են հայտնում սովորելու հենց իր մոտ.

«Ելնելով արձագանքներից՝ որոշեցի երկարատև դադարից հետո դասավանդել նաև այստեղ: Արդյունքում, 5-օրյա դասընթացի փոխարեն մշակեցի 10-օրյա ծրագիր, որի միջոցով անգամ այն աղջիկը, որը մինչ այս երբեք նույնիսկ վրձին չի վերցրել իր ձեռքը և նկարել չգիտի, կարողանա արհեստավարժ կերպով դիմահարդարում անել: 10 օրվա ընթացքում աշակերտներս կսովորեն տիրապետել smoky eyes-ի տեխնիկային, հոլիվուդյան, հարսանեկան դիմահարդարմանը, արհեստական թարթիչների ճիշտ և գրագետ տեղադրմանը (հատիկավոր և ընդհանուր), կոնտուրինգ անելուն, ի դեպ՝ այն կոնտուրինգը, որը ես անձամբ սովորել եմ աշխարհահռչակ Սքոթ Բարնսի մոտ (Scott Barnes), ով համարվում է կոնտուրինիգի լեգենդ, Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո  Դեդիվանովիչի և Սամեր Խուզամիի մոտ»,- ասաց Ագա Քանքանյանը:

Ագայի խոսքով՝ մեկնարկած դասընթացները, որոնց վերջում մասնակիցներին տրվելու է միջազգային հավաստագիր, բավական հետաքրքիր են անցնում և հաճելի մթնոլորտում: Բացի գիտելիքներ ստանալուց, դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել Ագայի հետ, հարցեր հնչեցնել նրան, իսկ դասընթացի գործընկերների կողմից ներկայացվող հյուրասիրությունը, անակնկալները, նվերներն ավելի անմիջական են դարձնում միմյանց հետ շփումը՝ փոխանցելով դրական էմոցիաներ:

«Դիմահարդարման պարագաները, բարձրակարգ նյութերը աշակերտներին տրամադրել ենք մենք, բացի դրանից, նրանցից յուրաքանչյուրին որպես նվեր հանձնվել է վրձինների համար նախատեսված հատուկ կաշվե գոտի՝ կրկին իմ ստեղծած նախագծով, որի նմանը դեռ չկա ամբողջ աշխարհում: Եվ այսօր, երբ դասընթացից դեռ մի քանի օր է անցել, ես բավական հպարտ և երջանիկ եմ, քանի որ աշակերտներիս հիացմունքն ու ոգևորվածությունը ևս մեկ անգամ փաստում են, որ այս նախապատրաստությունն իսկապես զուր չէր»,- նկատեց Ագա Քանքանյանը և ավելացրեց, որ իր հպարտության առիթներից է նաև այն փաստըը, որ դասընթացին մասնակցում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ավստրալիայում, Սիրիայում, Բելգիայում, Հունաստանում, Սոչիում, Կրասնոյարսկում և այլ տեղերում բնակվող աղջիկները:

Զրույցի վերջում Ագա Քանքանյանը տեղեկացրեց, որ թեև դասընթացը դեռ ավարտին չի մոտեցել, բայց արդեն իսկ ցանկացողներ կան մասնակցելու հաջորդ 10-րյա կուրսին.

«Արդեն իսկ բավական շատ զանգեր ունենք, դիմողներ կան, որոնք ցանկանում են մասնակցել հաջորդ դասընթացին: Այս պահին հավաքվում է մասնակիցների երկրորդ խումբը, որի հետ աշխատել կսկսեմ հավանաբար աշնանը»,- Asekose.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее