VOGUE-ն իր հայտնի «73 Questions/ 73 հարց» շարքի շրջանականերում վիդեո հարցազրույց է ներկայացրել հայազգի աստղ Քիմ Քարդաշյան հետ:
Քիմը ներկայացրել է իր տունը, պատասխանել 73 հարցի: Նշենք, որ հարցազրույցի ընթացքում Քանյեն ու նրանց երեք երեխաները ևս ներկա են եղել:
Հարցազրույցի ընթացքում Քիմ Քարդաշյանին հարցրել են նաև, թե ո՞րն է Հայաստանի հետ կապված ամենասիրելի բանն իր համար, ինչին պատասխանել է. «Ուտելիքը»:
Հարցին, եթե 24 ժամով Հայաստանում լիներ, ի՞նչ խորհուրդ կտար ուտել: Քիմն ասաց. «Ամեն ինչ պիտի ուտես»:
Այնուհետև հարցազրույցը վարող Ջո Սաբիան հայերենով հարցրել է «Հայերեն խոսո՞ւմ եք», ինչին Քիմ Քարդաշյանը հայերենով պատասխանել է. «Ինչպե՞ս ես», ապա անգլերենով շարունակել. «Սա միակ բանն է, որ գիտեմ»: