Երևանի ամենաինքնատիպ վայրերից մեկում՝ Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում, որ նման է հին բնակարանի և հաճելի հիշողություններ է արթնացնում այցելուների մոտ և , ի սկզբանե, աչքի է ընկել իր յուրօրինակ միջոցառումներով, երեկ տարվա այս ժամանակահատվածի համար անսովոր մթնոլորտ էր:
Խենթ ու օրիգինալ միջոցառումների սիրահարներն ու կազմակերպիչները տոնում էին «2016 ու կես նոր տարին», որն ազդարարեցին ամանորյա ղողանջներն ու դրան հաջորդած տոնական երգերը:
Նոր տարվա տրամադրություն ապահովում էին նաև զարդարված եղևնին, խոզի բուդը, մայրաքաղաքային՝ «ստոլիչնիյ» աղցանը, սենյակում հատուկ ապահովված սառը օդն ու ու բուխարու խոհրդանշական կրակը:
«2016 ու կես նոր տարվա» ու 2016-ի ամանորյա գիշերվա միակ տարբերությունն այն էր, որ 00.00-ից հետո հնչեցին ոչ թե «ավանդական ճառեր», այլ անկեղծ կենացներ:
Միացեք Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանին ՝ Ֆեյսբուքում
Լուսանկարները՝ Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի ֆեյսբուքյան էջից