Ինչպե՞ս են Բագրատ Սրբազանին մարդիկ դիմավորում Երևանի փողոցներում/Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի
***
***
***
***
***
Ինչպես նախապես հայտարարվել էր, Բագրատ Սրբազանը շրջայց է կատարում Նկարիչների միությունում, Գրողների միությունում և Գիտությունների ազգային ակադեմիայում:
***
«Դասի չե՞ք»,- հարցրեց Բագրատ Սրբազանը՝ ակցիային միացած երիտասարդներին: «Ես էլ եմ դասադուլ հայտարարել, այսօր Կոնսերվատորիայում դասի էի»,- շարունակեց Տավուշի թեմի առաջնորդը։ Նա քայլում է դեպի Նկարիչների միություն՝ հարյուրավոր քաղաքացիների, անցորդների ծափողջյունների ու մեքենաների ազդանշանների ներքո։ «Գնում եմ Նկարիչների միություն՝ հարցնելու՝ Հայաստանը վարչապետ ունի՞, թե՞ ոչ»,-ասաց նա: |
***
«Ավելի լավ կլիներ՝ նման եռանդով թշնամու դեմ պայքարեիք, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են, որ ձեզ էլ ազատագրեն»,-ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառմանն ու բերման ենթարկելու դեպքերին անդրադառնալով՝ ասաց Բագրատ Սրբազանը: *** |