Սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը խոստացել էր, որ կսափվի, եթե Ռուսաստանի թիմը Ռիոյիում առնվազն երկու ոսկե մեդալ նվաճի: Ռուսաստանի սուսերամարտի հավաքականը, որի կազմում է նաև ազգությամբ Յանա Եգորյանը, Ռիոյում նվաճել է չորս ոսկե մեդալ:
Մարզիչն հավատարիմ է մնացել իր խոստմանը՝ սափրելով գլուխը: Այդ գործում նրան օգնել են Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը եւ օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինը: