ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն մարտի 22-ին Հավանայում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հանդիպումը դրական է անցել, սակայն ավարտվել է անհարմար իրավիճակով: Ձեռքսեղմումից հետո Օբաման փորձել է խփել Կաստրոյի ուսին, սակայն վերջինը թույլ չի տվել դա անել: Կաստրոն արագորեն բռնել է Օբամայի ձեռքը, ուժեղ սեղմել եւ օդ բարձրացնելով՝ թափահարել: