Այս խնդրի հետ առնչվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Գոյություն ունեն բազմաթիվ դիմակներ և շամպուններ մազաթափության դեմ, սակայն բնական միջոցների մեջ չեն պարունակվում քիմիական նյութեր, այդ իսկ պատճառով դրանք բուժում են՝ առանց մազերը վնասելու։
Ձեզ ենք առաջարկում սովորական շամպունի մեջ ավելացնել 10 կաթիլ խնկունու եթերային յուղ և 10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։
Բուժիչ միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է ավելացնել վերոնշյալ եթերային յուղերը շամպունի մեջ։ Սա հիանալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ չունեն զանազան դիմակների պատրաստման համար։
Ավելի լավ արդյունք կապահովի, եթե շամպունի մեջ ավելացնեք վիտամին Е։ Դրա համար անհրաժեշտ է բացել մեկ հատ սրվակը և պարունակությունը լցնել շամպունի մեջ։
Այժմ գլուխ լվանալը կդառնա բուժիչ և երկու ամսից դուք կտեսնեք, թե որքան են խտացել և առողջացել ձեր մազերը։
Աղբյուրը՝ԲլոգՆյուզ