Հարգելի Ալբերտ Գասպարյան,
Ձեզ գրում է պարոն Ա. Աշոտյանի օգնականը: Նախևառաջ հայտնում եմ մեր շնորհակալությունը Ձեր ֆեյսբուքյան էջում արված 8-րդ դասարանի տնային աշխատանքների առնչությամբ դիտողությունների վերաբերյալ: Եվ ունեմ մեկ խնդրանք, եթե հնարավոր է տեղեկացնել, թե որտեղից եք դուրս բերել նշված առաջադրանքները, դասագրքի տպագրության տարեթիվը և հեղինակներին, իսկ եթե դասագիրք չի, ապա ինչ ձեռնարկ է:
Կանխավ շնորհակալություն, Արմենուհի Պողոսյան:
Այս տողերը կարդալուց, մարդ մի բան կհասկանա, որ ուզում են, կամ փորձում են առաջացած խնդիրը լուծեն:
Էլի չէի անդրադառնա այս ամենին: Սակայն այսքան սպասելուց հետո, որ պրն. Աշոտյանը կարձագանքի, ապարդյուն էր: Ամեն անգամ մի պատճառով հետաձգվում էր իր արձագանքը այս խնդրին: Եվ վերջապես այսօր ես տեղեկացա, որ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում առարկաները դասավանդվում են այլընտրանքային եղանակով, և մինչև Կրթության և Գիտության նախարարության կողմից չի հաստատվում հետևյալ այլընտրանքային ծրագիրը, կրթահամալիրում չեն դասավանդում: Հետևաբար վերևում նշված հարցադրումը, որը որ Աշոտյանը փորձել է իր օգնականի միջոցով ճշտել, թե որտեղ են այդ եղանակով դաս անում (չտիրապետելով այն ամենին, որ իր հաստատածն է) , իմանալով սկսեց կամաց-կամաց սառեցնել ստեղծված իրավիճակը և խուսափել պատասխանից: Պարզ է, ինչպես նա կարող է աղմուկ բարձրացնել մի լուրջ խնդրի համար, որի հաստատումը ինքն է արել:
Վերջում մի դրվագ էլ մեջ բերեմ, որ տվյալ դպրոցում հայոց լեզվի դասընթացի ժամանակը, որը իդեպ էլի այլընտրանքային եղանակով են անցկացնում, 3-րդ դասարանի երեխաներին առաջարկում են գրել շարադրություն ` Հեծանիվածառ կամ Մարդկային Գազանանոց թեմաներով: Հետևությունը թողնում եմ համայն հայությանը:
Գրառումն` Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից