▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Անահիտ Բախշյանի պսակի պարով Սոնան ու Վահագը կտրեցին Սիլվա Հակոբյանի, Սոնա Շահգելդյանի ու մյուսների հացը

Երեկ Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի ունեցավ Սոնա Ռուբենյանի և Վահագ Ռաշի «Պար պսակի» երգի և ձայնասկավառակի շնորհանդեսը: Թե ինչ կապ ուներ երգի հետ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, բացահայտեց հենց ինքը` տիկին Բախշյանը` ներկայացնելով երգի պատմությունը:

Երգն  Անահիտ Բախշյանը լսել է երեխա ժամանակ: Նրա մայրն այն երգել է Հալեպում: Ասում է՝  չի հիշում, թե ով է երգի հեղինակը և միշտ երգում էր այն իր երեխաների համար։

«Մահանալուց հետո` 38 տարի առաջ, մայրս եկավ երազիս և ասաց, որ պիտի գնամ Գոհար Գասպարյանին ասեմ` երգի, որ չկորի, Գոհար Գասպարյանի հետ չստացվեց։ Այս գարնանը լսեցի Սոնայի և Վահագի կատարումներից մեկը և հիշեցի մորս պատգամը, և մենք արդեն լսում ենք այս երգը՝ տաղանդավոր երիտասարդների կատարմամբ»։

«Սոնայի հետ լսեցինք այս երգն ու շատ հավանեցինք: Ես բազմաթիվ զուգերգներ եմ ունեցել տարբեր կատարողների հետ, սակայն ամենաշատը մեր ձայներն են իրար համապատասխանում: Չեմ կարող ասել` երգը տեսահոլովակ կունենա, թե ոչ. ժամանակը ցույց կտա»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Վահագը:

Գործիքավորումը Վահագ Ռաշինն է, իսկ երգի վերջին երկու տունը գրել է Սոնայի մայրը՝ Արմինե Սարգսյանը։

«Շատ են լինում գեղեցիկ երգերի առաջարկներ, սակայն այս երգն իրոք դիպչել է իմ սրտին, որովհետև տիկին Բախշյանի պատմությունը իմանալով, այս երգը շատ հոգեհարազատ դարձավ. այն ապրեց»,-նշեց Սոնա Ռուբենյանը:

Անահիտ Բախշյանը ցանկանում է, որ հարսանիքների ժամանակ հենց այս երգի հնչյունների ներքո հարսն ու փեսան իրենց առաջին պարը պարեն. «Ես և քույրերս ամունացել ենք այս երգով, ուզում եմ, որ երիտասարդներն էլ լսեն այս երգը, կիսվեն սոցիալական ցանցերում և ինչու չէ, ամուսնանան այս երգով»։

Ներկաներից Ստյոպա Սաֆարյանը կատակով Սոնա Ռուբենյանին և Վահագին ասաց. «Սիլվա Հակոբյանի, Սոնա Շահգելդյանի ու մյուսների հարսանեկան հացը կտրեցիք...»:

Նշենք, որ ձայնասկավառակների վաճառքից գոյացած 200 դոլարը Անահիտ Բախշյանի քույրերը` Հեղինեն և Վարդուհին, եռապատկել են: Ստացված ողջ հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամներին: 

72157673074375274

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее