Wnews.am-ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ոճային տեսք ունենալ հանգստի ողջ ընացքում:
Կոմբինիզոնները ոչ միայն նորաձև են այս սեզոն, այլև շատ հարմար են ծով գնալու համար, թեկուզ այն պատճառով, որ հեշտությամբ կարելի է հանել, հատկապես եթե ընտրեք կապիչներով ամերիկյան տարբերակը: Մենք խորհուրդ ենք տալիս ընտրել թեթև կտորից, վառ գույնի, էթնիկ նախշերով կոմբինիզոններ: Այլ տարբերակները հնարավոր է լողափի համար չափազանց տոնական լինեն:
Տոպ և շորտ. Թերևս ամենատարածված տարբերակն է: Առավել ոճային տեսք ունենալու համար ընտրեք բարձր գոտկատեղով ջինսե շորտ, կապիչներով սանդալներ և լայն տոպ:
Բաց ուսերով զգեստ. Այս զգեստներն ուղղակի անփոխարինելի են լողափի համար: Բացի այն, որ դրանք շատ սեքսուալ են. արևայրուք և բաց ուսեր, նաև իրենց պարզ ձևվածքի շնորհիվ չափազանց հարմարավետ են ու պրակտիկ:
Պարեո. Լողազգեստ և լայն շարֆ համադրությունը լավ է միայն այն դեպքում, եթե դուք կուրորտային քաղաքում եք և հյուրանոցից մինչև ծով ընկած հեռավորությունն աննշան է: Պարեոյով քաղաքում շրջելը, մեղմ ասած, սխալ է: Քանի որ այս համադրության դեպքում ուսերը միշտ բաց են լինում, դրանք արևից պաշտպանելու համար կրեք լայնեզր գլխարկներ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում