Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք նրանց մասնագիտությունը, աշխատանքային գործունեությունն ու հայտարարագրած ունեցվածքը։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան.
Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:
Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել:
Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Ռիտա Սարգսյանը հանդիսանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ինչպես նաև` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի մասին տեղեկությունները շատ քիչ են։
Միակ տվյալը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա կողմից հայտարարագրած ունեցվածքն է, որը միլիոնների է հասնում։
Ջուլիետտա Աբրահամյանը հայտարարագրել է 210 մլն դրամ, 2 մլն 670 հազար դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 45 մլն դրամ։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը Ժաննա Աղաբաբյանն է։ Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։ Տիկին Աղաբաբյանի հայտարարագրում նշված է, որ ունի 123 մլն 433 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 27 մլն 615 հազար դրամ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինը Լիլիթ Դավթյանն է։ Նա ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։
Լիլիթ Շարմազանովը հայտարարագրել է 4 մլն 907 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 907 հազար դրամ։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, մասնագիտությամբ բժիշկ ստոմատոլոգ է։ 2012թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը: Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական: Նա նաեւ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն է։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կինը Գոհար Սարգսյանն է։
Վերջինս բազմազավակ մայր է. նրանք ունեն վեց զավակ։ Գոհար Սարգսյանը որեւէ տեղ չի աշխատում։ Նա հայտարարագրել է 50 մլն դրամ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կինը Մարինե Պետրոսյանն է, ով մասնագիտությամբ բժշկուհի է։ Մարինե Ասատրյանը հայտարարագրել է 3 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 2 մլն դրամ։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, եւս մասնագիտությամբ բժիշկ է։Նա ավարտել է Ամերիկյան համալսարանը, աշխատում է որպես առողջապահության ոլորտի կազմակերպիչ:
Ելենա Ամիրխանյանը հայտարարագրել է հինգ մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 10 մլն 605 հազար դրամ։
Ի դեպ, Ելենա Ամիրխանյանը 2006 թվականից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։
Արմեն Մուրադյանը պատմում է, որ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հրամանը կնոջը՝ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատելուն էր վերաբերում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կինը Նատալիա Նալբանդյանն է։
Նատալիա Նալբանդյանն արդեն երկար տարիներ է ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա «Բարի գալուստ Հայաստան-» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է:
Նատալիա Նալբդանյանի հայտարարագրում նշված է, որ ունի 21.700 եվրո։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կինը Նունե Նիկոլյանն է։
Նունե Նիկոլյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Նրա հայտարարագրում նշված է, որ ունի 39 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար ԱՄն դոլար։
Նրա տարեկան եկամուտը կազմում է 47 մլն 450 հազար դրամ։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինը Սուսաննա Գասպարյանն է։ Նա Վլադիմիր Գասպարյանին պարգեւել է դուստր եւ որդի։ Սուսաննա Գասպարյանը հայտարարագրել է 30 մլն դրամ, 18 հազար ԱՄն դոլար, 24 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 3մլն 309 հազար դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում