▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչով են զբաղվում հայ պաշտոնյաների դուստրերը

Wnews.am-ը գրում է.

Ներկայացնելու ենք հայ պաշտոնյաների գործիչների դուստրերին. նրանց կրթությունը, զբաղմունքը, հետաքրքրությունները։

Hovik_Abrahamyani_kin_2հովիկ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբահամյանը, նոտար է։

Աննա Աբրահամյանը ծնվել է 1981 թվականին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
1999 թվականից մինչև 2005 թվականը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
2008 թվականից մինչև 2012 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2008 թվականից աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության համայնքային բյուջեների և ծրագրերի մոնիտորինգի բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:

2008 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնում, որպես առաջատար մասնագետ:
2015 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

vov

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կրտսեր դուստրը՝ Անգելինան, երգչուհի է.

 

angelina

Նա ծնվել է 2002թ. հունիսին։

Անգելինան դեռ մանկուց երազել է երգչուհի դառնալու մասին։ Հաճախել է «Արևներ» մանկապատանեկան անսամբլ, հետո «Արևիկ» մանկական անսամբլ, որից հետո սկսել անհատական վոկալով զբաղվել,նոր երգեր, տեսահոլովակներ նկարահանել: Նա ունի նկարահանված տեսահոլովակներ։ Երգչուհին հաճախ է ոստիկաններին նվիրված երգերի ու տեսահոլովակների տեսքով իր հայրիկին անակնկալներ մատուցում։

Davit-Harutyunyan

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դուստրը՝ Անի Հարությունյանը, զբաղվում է նվերների պայուսակների ներկրմամբ։

բեգ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նատա Բեգլարյանը, ծնվել է 1990թ. նոյեմբերին։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Նատա Բեգլարյանն ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ եւ ունի դուստր։

նատա ա

զզ

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դուստրը երգչուհի Լուսինան է։

5054c63bd56f6_medium

Լուսինան ծնվել է 1982թ. մայիսի 28-ին, Երևանում: 1999-2005թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2005թ. տեղափոխվել է Նյու Յորք, որտեղից էլ սկսել է երաժշտական գործունեությունը: Մի քանի տարիների ընթացքում աշխատել է Գի Մանուկյանի, Ուայքլիֆ Ջինի, Ջերի Ուոնդայի և Իեր Քենդիի հետ: Ուայքլիֆ Ջինի հետ ստեղծված «On tour» սինգլը երգչուհուն բերել է առաջին հաջողությունը, որից հետո պայմանագիր է կնքել աշխարհում իր մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող «EMI Records» ընկերության հետ:

hay-ergichneri-iraka-6160.10

Վերջինս էլ թողարկել է երգչուհու առաջին «Լուսինա» ձայնասկավառակը: Հիմնականում Գի Մանուկյանի գործերն ու գործիքավորումները ներառող ալբոմը ձայնագրվել է Նյու Յորքի «Platinum Studio»-ում: Շապիկի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Մարկ Սքուայրսն է, ով աշխատում է համաշխարհային աստղերի հետ:

ղ

Լուսինան ամուսնացել է Գառնիկ Առաքելյանի հետ եւ այժմ մեծացնում է դստերը։

ղղ

ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինեն, ծնվել է 1985թ. Երեւանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, Նա  սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության են վերադարձել Երեւան: Տիգրան Սարգսյանի դստեր ամուսինը Հրանտ Սուվարյանն է։ Նրանք դուստր ունեն։

Tigran-Sargsyan-family

սս

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ունի չորս դուստր. Լիլիթ, Լուսինե, Գրետա եւ Լուիզա։

asa1

Լուսինեն եւ Լիլիթը մասնագիտությամբ իրավաբաններ են։ Նրանք այժմ սովորում են Ստրասբուրգում։

lusine20

Լուսինե Դրամփյանը

լիլ

Լիլիթ Դրամփյանը 20 տարեկան է։

 

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի չորս դստրերից Գայանեն ամուսնացած է։ Նա Երեւանում ունի մանկական հագուստի խանութ «Prince Princess»։

գայանե

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее