Ալաբամայի համալսարանի գիտնականների իրականացրած գիտափորձը ցույց է տվել, որ վերջին տասնամյակում բարձրակրունկ կոշիկների պատճառով վնասվածքների քանակը շատացել է: Գիտնականների խոսքերով` ոչ բոլոր կանայք գիտեն բարձրակրունկ կոշիկներ կրելու վտանգի մասին:
Պարբերաբար բարձրակրունկ կոշիկներ կրելը բերում է օստեոարտրիտի առաջացմանը: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որքան բարձր է կոշիկի կրունկը, այնքան քիչ է քայլելու արագությունը, ինչը բերում է ծնկների վրա ավելորդ ճնշման: Բացի դրանից, 5սմ-ից բարձր կրունկ պարբերաբար կրելը բերում է մարմնի դիրքի փոփոխության՝ ծնկների անկյունների փոփոխության հաշվին:
Բարձրակրունկ կոշիկների պատճառով անհարմարություններ են լինում սրունքի, սրունքաթաթային հոդի և ոտնաթաթի հատվածում: Նման կոշիկը երկարատև կրելու հետևանքով փոփոխվում է քայլվածքի նեյրոմեխանիկան: Բացի այդ, մկանները և սրունքները ծանրաբեռնվում են: Այս ամենը կարող է հենաշարժական համակարգի հետ խնդիրների պատճառ դառնալ: