▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչով է պայմանավորված Վլադիմիր Գասպարյանի որոշումը. բաժիններից մեկի ողջ աշխատակազմը հեռացվել է

Armlur.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են: Այս անգամ աշխատանքից ազատվել է մի ողջ աշխատակազմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի բոլոր աշխատակիցները, այդ թվում` բաժնի ղեկավարն ու նրա ենթակիաները, ազատվել են աշխատանքից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համապատասխան հրամանն անակնկալի է բերել բաժնի ողջ աշխատակազմին:

Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ArmLur.am-ի հարցին` ինչի հետ է կապված այս անսպասելի որոշումը, մեզ պատասխանեցին` դիտեք ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում:

 Այլ մանրամասներ հայտնի չդարձավ: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее