▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ոչ ոք չի պատժվում․․․Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Երևանցիների հարկերը' պաշտոնյաների գրպանները...

Դուք չե՞ք տեսնում, թե ոնց են մսխվում պետական միջոցները անորակ աշխատանքների վրա' որոնք մի քանի օրից քանդվում են։ Չէ որ բարեկարգումն արվում է ժողովրդի համար, այլ ոչ թե ատկատներով պաշտոնյաների համար տներ սարքելու... Ինչու՞ ոչ ոք չի պատժվում։ Բազմիցս անգամ ոստիկանություն եմ դիմել, բայց ոչ մի գործի ընթացք չի տրվել' սա կոչվում է համակարգային կոռուպցիա:

Պարոն Նիկոլ Փաշինյան, դուք չե՞ք նայում քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը, չեք տեսնում թե ինչ փնթի, անկազմակերպ վիճակ է։

Անպատրաստ նիստերի են գնում ու Տիգրան Ավինյանին արդեն իսկի չեն էլ զեկուցում...

Ավինյանը որ Ավինյան լիներ' մի 10 հոգու «ականջներից կքաշեր ու քաղաքապետարանից դուրս կշպրտեր», բայց ինքն էդ խստությունն ու պահանջատիրությունը չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее