▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ֆեյսբուքի գույնը ընտրվեց կապույտը. հետաքրքիր փաստեր ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի քանի հետաքրքիր փաստեր ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին

1, Ինչի՞ ֆեյսբուքի միջերեսի գույնը ընտրվեց կապույտը: Իրականում Մարկ Ցուկերբերգը դալտոնիկ է և միակ գույն, որն ավելի լավ է տարբերում դա կապույտն է իր երանգներով: Պարզ է չէ ինչի կապույտ:

2,Մարկ Ցուկերբերգը 2009 թվականին հետևելով խոշորագույն կազմակերպությունների թոփ մենեջերների օրինակին իր աշխատավարձը կրճատեց հասցնելով այն 1$-ի: Սակայն դա չխանգարեց, որ ներկա պահին նրա ունեցվածքը կազմի մոտ 32 միլիարդ ԱՄՆ դոլար: 1$ աշխատավարձով են աշխատում նաև Google-ի համահեղինակներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, Oracle-ի, Zynga-ի, НР-ի, Yahoo!-ի տնօրենները և այլոք:

3, 2011 թվականին Մարկ Ցուկերբերգին իր համակուրսեցի Վինկլվոսսներ եղբայրները մեղադրում են իրենց գաղափարի գողության մեջ, վեճը հարթելու համար Ցուկերբերգը եղբայրներին վճարում է 65 մլն ԱՄՆ դոլար:

4. Մարկ Ցուկերբերգը 2-րդ կուրսը դեռ չավարտած հեռանում է Հարվարդից` իր գաղափարների վրա ավելի խորացված աշխատելու համար: Ոմանց համար Հարվարդում սովորելը կյանքի նպատակ է, իսկ Ցուկերբերգը այլ կարծիքի էր այդ ժամանակ: Համաձայնեք, որ ճիշտ որոշում էր այդ պահին Հարվարդից հեռանալը, հակառակ դեպքում չէր լինի համար 1 սոցցանցի տնօրեն Մարկ, այլ կլիներ Հարվարդի փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած Մարկ:

5. Մարկ Ցուկերբերգի կարծիքով մարդիկ լինում են 2 տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգտագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար :

Աշոտ Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее