Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։
Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում։
Հնարավոր տարբերակներից են.
- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,
- Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,
- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,
- կամ այդ ամենը միասին։
Հնարավոր է, որ մոտակա ամիսներին եւս հիմնարար իրադարձություն են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»։