▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են ՔՊ-ական զառամյալ պատգամավորներին հրահանգել ներկայանալ ջահելների դիսկոտեկին

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պալլադիում հոլլ»-ում ուրբաթ օրը կայացած «Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ շատերի զարմանքն է հարուցել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երևում է, որ դիսկոտեկին մասնակցում են 70-ին մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը և այլք։ ՔՊ խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել, գլխաքանակ ապահովել։ 

Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել` միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին, մեծ մասին իրենք են հրավիրել: Դրանք կա՛մ ՔՊ-ական էին, կա՛մ ՔՊ-ի աջակիցներ: Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։ 

Ի դեպ, մեզ ասացին, որ այդ դահլիճում սովորաբար 200 հոգանոց միջոցառումներ են կազմակերպվել, բայց սեղան-աթոռները հանած՝ 400-500 մարդ կարող էին տեղավորել։ Դիսկոտեկի կադրերից երևում է, որ դահլիճը լեփ-լեցուն չէ, և գլխաքանակի խնդիր են ունեցել, այլապես զառամյալ պատգամավորներին չէին հրահանգի ներկայանալ ջահելների դիսկոտեկին, որ բացը լրացնեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее