Դիտեք նաև՝
Մոդել Անիտա Հարությունյանն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա նկարահանման հրապարակում գլամուրային կերպարով շրջապատված է մի խումբ տղամարդկանց կողմից: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց մոդելի մենեջերի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այո, նկարահանում է տեղի ունեցել երևանյան ռեստորաններից մեկում, սակայն չցանկացավ բացել փակագծերը:
ՙ«Միայն կարող եմ ասել, որ նախադեպը չունեցող տեսահոլովակ ենք նկարահանել, որը վերջնական կներկայացնենք հանրության ուշադրությանը երկու օրից: Տեսահոլովակի մտահղացումը առաջացել է մեր թիմի կողմից, այդ պատճառով վստահաբար ասում եմ, որ այն չկրկնվող է, համենայն դեպս Հայաստանում դեռևս ոչ մի հայտնի մարդ նման բան չի արել՚»:
Այն հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում սկանդալային մոդելի կտրուկ փոփոխությունները, վերջինիս մենեջերը պատասխանեց, որ ամեն բան արվում է ավելի կրեատիվ ներկայանալու և միապաղաղ ու հոգնեցնող չլինելու համար:
«Անիտայի կերպարի վրա աշխատում են շատ լուրջ մասնագետներ, ովքեր ամեն բան անում են, որ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում լինելով՝ մոդելը չձանձրացնի իր հետևորդներին և ամեն օր ներկայանա տարբեր կերպարներով: Եթե նկատել եք, Անիտան 1 ամսում երեք անգամ փոխում է իր մազերի գույնն ու երկարությունը: Կարծում եմ, որ դա ևս համարձակության և տարբերվող տեսակ ունենալու հատկանիշ է: Նա կարող է այսօր ներկայանալ տարազային ֆոտոշարքով, իսկ վաղը՝ մերկ, առավոտյան լինի համեստ կերպարով, իսկ երեկոյան սեքսուալ ու գլամուրային: Թող բոլոր հանրային մարդիկ լինեն Անիտայի նման և փորձեն գոնե տարբերվել ոչ հայտնի մարդկանցից»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց Անիտայի մենեջերը: