▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ֆեյսբուքցիներն իրենց վեր դասում одноклассники.ru-ի օգտատերերից

Եթե ֆեյսբուքը քանդվի,  նորից բացվի օդնոկլասսնիկի-ում ոչ-ոքի չես տեսնի ստատուսներով նվիրված ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է` ամբողջ ֆեյսբուքը քննարկում է օդնոկլասնիկիի փակվել չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կան  «ռասիստների» մի մեծ խումբ ՝ ովքեր մտածում են , որ իրանք ինչ-որ բանով բարձր են օդնոկլասսնիկիում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ ՝ արդեն մի քանի տարի է : Ու սրանք իմ համար ապրելակերպ չեն , որ սրանց միջոցով ես ինձ վեր դասեմ ինչ-որ մեկից : Ու նույն էն մարդիկ որոնք մտածում են , որ առավելություններ ունեն ՝ հիմա ակտիվ կերպով քննարկում են օդնոկլասսնիկիի լինել չլինելու խնդիրը : Իսկ նույն օդնոկլասսնիկիում գրանցված շատերը նույնիսկ չեն էլ իմանա թե ինչ կատարվեց ֆեյսբուքում , ինչ ֆունկցիա ավելացավ և ինչը պակասեց : Հիմա էսքանից հետո ՝ ձեր իսկ չափած սանդղակով չափեք ձեզ , ով է ավելի պարապ օդնոկլասսնիկի-ում գրանցվածը թե դուք :

Հրանտ Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее