▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել... մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը պատրաստվում է փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բրյուսելում քննարկումների հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը, որը գրեթե պատրաստ է նախաստորագրման, եւ մի քանի վերջնական հարցերի քննարկումից հետո այն ներկայացվելու է նաեւ ԵՄ անդամ երկրներին:

Ի դեպ, արդեն նկատելի է, որ այս անգամ ԵՄ-ի հետ փաստաթղթի նախաստորագրմանը դեմ չի լինելու ՌԴ-ն, ու այն պարզ պատճառով, որ փաստաթուղթն ընդամենը լինելու է բարի ցանկությունների շարան, ու ոչինչ ավելի:

Նշենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրմանը` ասելով. «Արդեն անցկացրել ենք բանակցությունների ութ փուլ։ Բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում»։ Իսկ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաթղթի նախաստորագրման կապակցությամբ ասաց, թե Հայաստանն ակնկալում է այն հասցնել ավարտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее