▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է մոդել Անիտա Հարությունյանը հեռացրել իր մերկ լուսանկարներն ինստագրամի իր էջից

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանն իր ինստագրամյան էջից հեռացրել է իր մերկ լուսանկարները՝ դրանք փոխարինելով դասական  ու գլամուրային լուսանկարներով: Հետևելով մոդելի գործունեությանը՝ նկատելի է դառնում, որ վերջինիս կերպարի հետ ոճաբան է աշխատում, քանի որ ոճային անցումները բավական կտրուկ են: Այս և այլ թեմաների շուրջ փորձեցինք կապ հաստատել Անիտայի հետ, սակայն ի զարմանս մեզ՝ նա հրաժարվեց խոսել՝ նշելով, որ իր հետ կապված բոլոր հարցերին պատասխանում է իր մենեջերը:

Այն հարցին՝ ինչո՞ւ է Անիտայի սոցիալական էջերից հեռացված մերկ ու բաց  լուսանկարները, մենեջերն ասաց.

«Այո, մերկ լուսանկարները հեռացված են ինստագրամյան էջից  ինչ-ինչ խնդիրների պատճառով, որոնց մասին չենք ցանկանում բարձրաձայնել: Սակայն պետք է նշեմ, որ այդ խնդիրները կապված չեն Անիտայի անձնական կյանքի հետ: Անիտայի անձնական կյանքի մասին չեմ կարող որևէ տեղեկություն հայտնել, միայն կարող եմ ասել, որ նա երջանիկ է: Անիտան առաջիկայում շատ մեծ նորությամբ հանդես կգա, որի մասին դեռևս ոչ մի անգամ չենք խոսել: Վստահ կարող եմ ասել, որ նա կզարմացի և ինչու չէ՝ կզայրացնի շատերին»:

Այն նկատառմանը, որ մոդելը միշտ իրադարձությունների կենտրոնում է՝ անկախ նրանից դա կապված է շոու բիզնեսի, թե քաղաքականության հետ, Անիտա Հարությունյանի մենեջերը նշեց.

«Այո, Անիտան բոլոր առումներով և գրեթե միշտ իրադարձությունների կենտրոնում է լինում՝ նրան կարող եք տեսնել տարբեր ոլորտներում: Դրա մասին է վկայում օրեցօր աճող թշնամիների, բամբասողների ու քննադատողների  քանակը: Սակայն մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ նման մարդիկ ավելի մեծ ուժ ու եռանդ են փոխանցում Անիտային: Ամեն վատ մեկնաբանություն ու թշնամի «ստիպում է» ավելի մեծ ոգևորությամբ ու ավելի մեծ քայլերով առաջ գնալ »,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց սկանդալային մոդելի մենեջերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее