Սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար ոչ միայն անհրաժեշտ է նորարարությունների կիրառումը, որոշակի փոփոխությունների ներմուծումը, այլ նաև պետք է հոգ տանել սեռական առողջության մասին, որպեսզի այն լինի կատարյալ վիճակում։ Սեռական ակտից հետո միզելն ունի մի շարք օգուտներ մարմնի համար, քանի որ այն օգնում է պայքարել վարակների դեմ, որոնք կարող են վնասել առողջությունը։
Սեռական հարաբերության ժամանակ միկրոբները և բակտերիաները վուլվայի և հետանցքի հատվածից կարող են ներթափանցել միզուկ՝ առաջացնելով միզապարկի և միզուղիների վարակներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա միզուղիների վարակների ամենատարածված պատճառներից է։
Այսպիսի տհաճ խնդրից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում սեքսից անմիջապես հետո միզել և խուսափել բակտերիաներից, որոնք կարող են հայտնվել միզապարկում և նույնիսկ երիկամներում։ Բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից անմիջապես հետո և ոչ ուշ, քան 45 րոպե հետո։
Վարակներից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է օգտագործել նաև պահպանակներ։
Այս ամենի հետ միասին, վարակներից խուսափելու համար շատ կարևոր է նաև անձնական հիգիենան սեռական ակտից առաջ։ Ցիստիտների հակվածություն ունեցող կանայք պետք է հեշտոցային հատվածը օճառով լվանան սեքսից հետո։
Պահպանեք առողջությունը և լիարժեք վայելեք սեռական կյանքը