▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ձուկը համարվում քրիստոնյաների խորհրդանիշ

Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ բառի սկզբնատառերը բացվում են այսպես. «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, փրկիչ»: Այն քրիստոնեության ամենահին խորհրդանիշերից է:

Երբ Հռոմեական կայսրության ժամանակ քրիստոնեությունը հալածական կրոն էր, Քրիստոսի հետևորդներն իրար ճանաչում էին այս նշանով:

Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլ նաև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:

Այս է պատճառը, որ Վերջին ընթրիքի պատկերներում կարելի է տեսնել նաև ձուկ: Հայրաբանական գրականության մեջ ձուկը խորհրդանշում է Քրիստոսով փրկագնված մարդկանց:

Այս խորհրդանիշն է օգտագործել նաև լեհ գրող Հենրիխ Սենկևիչը «Յո երթաս» վեպում:

Աղբյուրը`armchurch.info

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее