▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու չի կարելի դաստակին կարմիր թել կապել

 

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Հավանաբար նկատել եք, որ վերջերս  բավականին շատ  մարդիկ   դաստակին կարմիր թել են կապում: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ, դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները,  բայց քչերը գիտեն դրա իմաստը:

 

 

 

 

 

 

 

Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: Բայց արդյո՞ք դա դեմ չէ մեր կրոնին:

Այս հարցի շուրջ կայքը զրուցել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա վրդ Բաղումյանի հետ:

«Իսկապես ցավալի երևույթ է, հատկապես երիտասարդների շրջանում, որի պատճառը չիմացությունն է: Մարկանց մի հատված էլ այդպես է վարվում մյուսներից տարբերվելու համար: Շատերին եմ հարցրել, թե ինչո՞ւ են կապում այդ թելը և ո՞րն է իմաստը, բայց գերակշիռ մեծամասնությունը պատասխան չունի: Դաստակին կարմիր թել կապելու ավանդույթը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ: Սա հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ իբր կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանզի այն չեզոքացնում է բացասական էներգիան և էլի նման հեքիաթներ:

Իսկ Երուսաղեմում այն դարձել է բիզնեսի` գումար վաստակելու մի ձև: Պատկերացրեք` մարդիկ երազանքներով գնում են ուխտի` Երուսաղեմի սրբավայրերում աղոթելու համար, բայց անգիտության պատճառով վերադառնում են «օրհնված» կարմիր թելով:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее