Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունից հետո «Իմնմենիմի» փոդքասթի 84-րդ արտակարգ թողարկումը վարում են Դավիթ Ֆիդանյանը և Էդգար Ղազարյանը։ Հյուրերն են՝ |
Թարմացված. Ըստ Աստղիկ Մաթևոսյանի, ոստիկանության վերջին բռնի գործողությունները միայն ի նպաստ են հանդիսացել «Իմնեմնիմի» յութուբյան փոդքասթի տարածվածության համար: «Իհարկե, պետք է վախենալ այն իրականությունից, որում Նիկոլն է ինքն իրեն դրել: Մենք սարսափողը չենք, «Իմնեմնիմը» չի փակվելու: Նիկոլը փախչի «Ֆեյսբուք»-ից «ՏիկՏոկ», այնտեղ ենք գնալու, փախչի «Յութուբ», այնտեղ ենք գնալու: Վերջին 28 օրում մենք ունեցել ենք 3 միլիոն դիտում, մեզ դիտում են 50 տարբեր երկրներից: Որքան էլ փակես քո հրապարակումների մեկնաբանությունների բաժինները, որքան էլ մի հարթակից մյուսը փախչես, միևնույն է, չես փախչելու իրականությունից»,- հաղորդման արտակարգ եթերում նշեց նա:
Թարմացված. «Պետական սահմանը զենքով հատած թշնամական զինվորի նկատմամբ քննչական գործ չեն հարուցում, բայց իշխող ուժը քրեական գործ է հարուցում իր ընդդիմախոսների նկատմամբ` իրեն դուր չեկած խոսքի համար: Հիշենք նաև Քաջարանում պահնորդին սպանած ադրբեջանցի դիվերսանտտին: Նա նույնիսկ Հայաստանի տարածքից լայվեր էր անում, որ այստեղ պիտի հայերի արյունը թափի, որ մեկին սպանել է, էլի է սպանելու: Ընդ որում, նրան սպանել էին ոչ թե իրավապահները, այլ սովորական կապանցիները: Իսկ արդյո՞ւնքը` դատարանի որոշմամբ ցմահ ազտազրկված անձին ոտից գլուխ նոր շորեր հագցնելով տարան հանձնելու Ադրբեջանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրասենյակիների միջև ուղիղ կապի արդյունքում որոշվել էր մարդկանց թրաֆիքինգ իրականացնել, մարդկանց առևտուր, որ Հայաստանը տա իր համաձայնությունը, որ Բաքվում կազմակերպվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով»,- նշեցին վարողները:
Նրանք արձանագրեցին, որ իրական հանցագործներին հասարակ քաղաքացիներն են վնասազերծում, իսկ իրավապահները զենք ու զրահով հարձակվում են միայն ընդդիմադիրների վրա:
Թարմացված. «Ինձ թվում է` Նիկոլ Փաշինյանն անձամբ դիտել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է հայտնվել ու հրահանգել է ինչ-որ բան անել: Քննչական կոմիտեն էլ ինչ-որ բան է արել ու հիշել «Խուլիգանություն» հոդվածը»,- «Իմնեմնիմ»-ի արտակարգ թողարկման եթերում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Թարմացված. Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին: Այս մասին նիստից հետո հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ:
Փաստաբանը ասաց, որ Սամսոնյանի արարքը հանցագործություն չէր եւ չէ. «Սա քաղաքական, կոշտ քննադատական խոսք ասելու համար քաղաքական հետապնդում է, որի նպատակն է լռեցնել հեղինակություն վայելող «Իմենիմնի» փոդքասթը, երբ որ կոշտ քննադատում են հայրենիքը հանձնելը»:
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Թարմացված. Խնդիրը միայն անձանցով չէ պայմանավորված, այլ կիրառվող գործիքներով, խուլիգանության հանցակազմն այսօր դարձել է աննորմալ մի երևույթ, «Իմնեմնիմի» փոդքոսթի արտակարգ թողարկման ժամանակ, անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ սպասելի էր, որ մի օր կարող էր նման գործընթաց լինել, քանի որ ոստիկանության ու քննչական մարմինների գործելաոճը սրան էր տանում. «Կամաց-կամաց, իրենց սահմաններն ընդլայնելով, նման վարույթներով մի օր հասնելու էին սրան: Նարեկի ու Վազգենի գործով երկու կոմպոնենտ կա. մեկը՝ թե ինչի համար են անում և երկրորդը, թե ոնց են անում: Եթե նրանց խոսքերը նույնիսկ վիրավորանք են պարունակում, դրանք ակնհայտորեն խուլիգանություն չեն կարող որակվել: Իսկ թե ինչպես են այդ ամենն իրականացնում, մենք Նարեկ Սամսոնյանի դեպքում տեսանք, որ հին մեթոդները վերականգնել են, ավելի կատարելագործել են՝ բռնություն գործադրելով»:
Խուդոյանը նշեց, որ որպես իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, այսօր հաղորդում է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրականացրած ոստիկանների մասով:
«Ոստիկանության մասին օրենքը շատ հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ ոստիկանը կարող է ֆիզիկական ուժ կիրառել՝ դա բերման ենթարկելու վտանգն է, երբ փորձում է փախուստի դիմել, դիմադրել,կամ այնպիսի անձ է, որը կարող է վտանգ ներկայացնել ոստիկանների և մարդկանց նկատմամբ: Շատ հատկանշական է, երբ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո սոցցանցերում աղմուկ բարձրացավ, Վազգեն Սաղաթելյանի մասով արդեն տեսնում ենք մի քիչ օրիկանականությանը մոտեցված գործընթաց»,-ավելացրեց փաստաբանը: