▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց է իրականում վիրավորված ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Երեկ մեծ աղմուկ բարձրացրեց ճարտարապետ Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա գանգատվել էր, որ թեև ինքն է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետը, բայց իր անունը ոչ մի անգամ չհնչեցրին: Այս լուրին անդրադարձաան գրեթե բոլորը, իսկ ոմանք էլ խույս չտվեցին շահարկումներ անելուց: Տաղանդավոր ճարտարապետը այսօր ծավալուն հարցազրույց է տվել 1-ին լրատվականին, որից առանձնացրել եմ ամենահետաքրքիր դրվագները:

Պարզվում է, որ ծնունդով արցախցի Ղուլյանը արդեն վաղուց ապրում է Աբովյանում ու բեղուն ճարտարապետական գործունեություն է ծավալել տարիներ շարունակ: Ավելին, Ղուլյանը պատրաստ է բանավիճել եկեղեցու ճարտարապետական լուծումները քննադատող ցանկացած ոքի հետ՝ որպես դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական, ես տեսաբան, գիտնական ճարտարապետ:

Ղուլյանը վիրավորված է ոչ թե Ծառուկյանից, այլ երևույթից, որ իրեն անտեսում են, անտեսում են հատկապես «վերևները», որովհետև ինքը ուղղամիտ է: Մինչդեռ, Սուրբ Հովհաննես Եկեղեցին նրա միակ աշխատանքը չէ: Հենց Ղուլյանն է հանդիսանում Հորդանանում կառուցված հայկական եկեղեցու, Էջմիածնում կառուցված Մատենադարանի, ինչպես նաև Ծառուկյանի միջոցներով կառուցված այլ եկեղեցիների ճարտարապետը:

Հատկապես զարմացա, երբ իմացա, որ Ղուլյանը ողջ աշխատանքը կատարել է մենակով՝ իր տան պատշգամբում համակարգչի առաջ աշխատելով: Ի դեպ, Ղուլյանը մեծ ակնածանքով է արտահայտվում Ծառուկյանի հասցեին և նշել է, որ Ծառուկյանը միշտ էլ մարդավայել է վարձրատրել իր աշխատանքը և լավ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել իր հանդեպ:

Ինչ վերաբերում է Եկեղեցու բավականին ճոխ լինելուն, Ղուլյանը վրդովվել է, թե այդ ինչպե՞ս է, որ հիանում են Աղթամարով, Զվարթնոցով, Գանձասարով, Նորավանքով, Մակարավանքով, թե ինչ է մի քանի զարդաքանդակ ավելի կա, ու հանկարծ Արտակ Ղուլյանի զարդաքանդակները իրենց քիմքի՞ն չեն: Բացի դրանից, Ղուլյանին վրդովվեցրել է, որ ինքը՝ եկեղեցու ճարտարապետը միայն Ծառուկյանի թիկնազորի տղաներին ճանաչելու շնորհիվ է կարողացել մտնել եկեղեցի, մինչդեռ առաջին շարքերում նստած է եղել Սուրբ Հովհաննեսի հետ ոչ մի կապ չունեցող Լևոն Թոքմաջյանը, ում ինչպես Ղուլյանն է ասում, երբեք մոտ անգամ չէր թող եկեղեցու նախագծման աշխատանքներին:

Վերջում էլ Ղուլյանը անդրադարձել է եկեղեցու զարդաքանդակներին ու հատկապես այդքան շատ քննարկվող բազմաթիվ առյուծների քանդակներին: Ճարտարապետը թեև նշել է, որ անձամբ իր ճաշակով չեն զարդաքանդակներից ոման ևդրանք ավելացվել են առանց իրեն ի գիտության պահելու, բայց ոչ մի սարսափել բան չի տեսնում ու պատվիրատուն ի սկզբանե ցանկացել է աննախադեպ ճոխ հայականան եկեղեցի կառուցել: Ինչ վերաբերում է Առյուծ-Մուլտի Գրուպ-Ծառուկյան կապին, ապա Ղուլյանը հռետորական հարց է տվել, թե այդ ինչո՞ւ միջին դարերում մեծ գործեր արած մարդկանց կարելի էր իրենց խորհրդանիշ ընտրել այդ կենդանուն, իսկ հիմա չի կարելի: Բացի դրանից, Ղուլյանը հիշեցրել է, որ առյուծը Կոտայքի մազի խորհրդանշանն է ու եթե ուշադրություն դարձնեն բուն եկեղեցու առյուծների քանդակներին, ապա պարզ կերևա, որ դրանք դիզայներական առումով ոչ մի կապ չունեն Մուլտի Գրուպի լոգոտիպի հետ:

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее