▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչեր չարեցի, իսկ ինչեր կարող էի...Նազենի Հովհաննիսյանի լողազգեստով լուսանկարը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ալեկոծ ծովի ուժն իր ալիքների միասնության մեջ է
Մի ալիքն արդեն մի աշխարհ է, բայց բոլորը միասին` տիեզերք
Ալիքոտ ծովի մեջ հայտնված մարդը մի ելք ունի միայն. կամ պայքարել ու ապրել... կամ հանձնվել ու... ))) Հանձնվելը միշտ կա, բայց արժի՞ արդյոք էդքան ապրել, որ հանձնվես... Ալիքոտ ծովն իր ուժը ցույց չի տալիս, այլ քեզ է փորձում: Քեզ` կամքդ, արիությունդ, որոշումդ
Մարդ կա արագ ափ է փախչում, մարդ էլ կա` գլխիվայր ծովը նետվում: Ես ծովը նետվողներից եմ) խելառ:
Ալիքների մեջ կամ կխեղդվես կամ կխեղդես վախերդ ու կասկածներդ: Մնացածն աղ է ու աղի արտասուք` հետո- ի ափսոսանքներով շաղախված
Ինչեր չարեցի, իսկ ինչեր կարող էի... իսկ դու վերցրու և արա: Ճեղքիր ալիքներն ու դու՛ դարձիր փոթորիկը, որ անշարժությունդ վերջապես ալեկոծես ու ստեղծես քո կյանքի իններորդ ալիքը, որ նոր ու մեծ կտավներով ապրես ու չմտածես, որ փոթորիկն էր մեղավոր հուշերդ ալեկոծ անելու համար, պարզապես նրանք էին տկար, մի քիչ գունազարդած ու ոչ իրական

На изображении может находиться: один или несколько человек, океан, небо, облако, на улице, вода и природа

Իսկ ալեկոծության քո հաղթահարումն ամենաիսկական հաղթանակը կլինի
Դրանից հետո ավելի ամուր կկանգնես ու ինքդ քեզ կհարգես, որ ԴՈՒ կարողացար
Հավասարակշռությունը գալիս է փոթորկոտ ծովից հաստատուն դուրս եկած մարդու մոտ: Մնացածը աղ է ու աղի արտասուք` չարածների ափսոսանքներով աղապատ))... ( հատված. Ն.Հ. 2019)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее