▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վիճակ է Տավուշում

Կիրանցիները նորից փակեցին միջպետական մայրուղին․ Ի՞նճ վիճակ է Տավուշում: Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է:

Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար:

***

Դիտեք նաև՝

Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այս մասին «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Մեքենաները սովորաբար շարժվում են Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:

Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Հանձնելով Տավուշի ռազմական դիրքերը առանց խաղաղություն կնքելու, Փաշինյանն ավելի հնարավոր է դարձնում պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ:
Կառավարման և դիվանագիտության ձախողումներով նա տապալել է խաղաղության բոլոր պլանները և հիմա անցել է Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական ախորժակները պատառ առ պատառ բավարարելու գործին, ինչը, սակայն, իր իսկ խոստովանությամբ չի կանխում պատերազմը:
Իրանը արմատապես փոխել է ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում և մեզ պետք է ակտիվ համագործակցություն զարգացնել նրա հետ անվտանգության բնագավառում»։

Դիտեք նաև՝

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանցիները տոնում են ՀՀ իշխանությունների հերթական կոլաբորացիոնիատական քայլը… դե իսկ իշխանական քարոզիչներն էլ բացառիկ «հաղթանակ»-ի մասին ստեր են տարածում…

Ափսոս է մեր երկիրը, ափսոս են մեր կյանքերը, նվիրումն ու կռիվը, երանի այն օրվան, երբ կոլաբորանտներն այլևս չեն լինի իշխանության…երանի այդ օրը չուշանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее