▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին ներկայացնում ենք նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։
Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Աննա Հակոբյանն ունեցել է երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանում։
• Բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջան (ձեռք բերված 2005թ., գնում, միանձնյա սեփականություն)
• Բնակարան՝ Երևան (ձեռք բերված 2006թ., ժառանգություն, բաժնային սեփականություն՝ 4/9 բաժնեմաս)։

Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։

Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝
• NISSAN (2008թ., ձեռք բերված՝ 2010թ.)
• RENAULT (2006թ., ձեռք բերված՝ 2009թ.)
• VAZ (2004թ., ձեռք բերված՝ 2009թ.)։

Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։ Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։

Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝
• «Իջևանատուն» ՓԲԸ
• «Ար ընդ Ար» ՍՊԸ։

Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։

2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝
• Բանկային ավանդներ՝ 40,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 դրամ
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,622,308 դրամ
• Կանխիկ դրամ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650,000 դրամ։

Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։

2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝
• Ստացված վարկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ – 44,415,000 դրամ
• Աշխատանքի վարձատրություն՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ – 13,259,798 դրամ
• Աշխատանքի վարձատրություն՝ «Դարեսկիզբ» – 2,500,000 դրամ
• Այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն – 201,573 դրամ
• Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտ՝ 45,500,000 դրամ

Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։

Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее