ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իր և ոմն ադրբեջանցու կարճ նամակագրություն է:
Զինվորական հագուստով ու ձեռքերին զենք ունեցող Զավիդ Խուդիեևը հարցնում է ` Որտեղ ես հիմա, իսկ Շուշան Պետրոսյանը պատասխանում է` Արդեն Բաքվում...
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի հայ մասնագետները, ի թիվս այլ խորհուրդների, պատերազմական իրավիճակում առաջարկում են ստուգել ֆեյսբուքյան էջեր այցելող, գրող կամ ընկերանալ առաջարկողների էջերի իսկությունը: