▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ մասնագիտություն է ընտրել Հովիկ Աբրահամյանի անմիջական թոռնուհին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր տիկնոջ եւ հարսի հետ դպրոց է ուղեկցել թոռնուհուն՝ փոքրիկ Ջուլիետային։ Թեեւ վարչապետի թիկնազորն ամեն ինչ արել է, որ խանգարի, եւ մեր լրագրողը չկարողանա «պրովոկացիոն հարցեր տալ» երեխային,  բայց մեր թղթակիցը, այնուամենայնիվ, կարողացել է մի քանի «պրովոկացիոն» հարցեր տալ, ասենք՝ ի՞նչ է ուզում դառնալ, երբ մեծանա։ Վարչապետի թոռնիկը պատասխանել է. «Բժշկուհի, որ մայրիկիս հետ մարդկանց բուժենք»։ Ի դեպ, Ջուլիետան շատ անկեղծ, անմիջական երեխա է եւ դպրոցից դուրս գալիս իր ձեռքը բռնած ուսուցչուհուն պատմել է, որ ինքը տանը «փոքրիկ շունիկ ունի, էն, որ չեն մեծանում, այ, էդ շունիկներից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее