Յուրաքանչյուր տարի ավտովթարների պատճառով հազարավոր զոհեր են գրանցվում: Ճանապարհատրասնպորտային պատահարների հիմնական պատճառը վարորդների անփութությունն է: Ընդ որում, վարորդների նման վարվելակերպի պատճառով տուժում են ոչ միայն վարորդները, այլև ավտոմեքենայում գտնվող այլ անձինք:
Ստորև ներկայացվող տեսանյութը վերոգրյալի վառ ապացույցն է: Դեպքը տեղի էր ունեցել Միաս քաղաքում: Ֆորդ մակնիշի մեքենան երթևեկության ժամանակ սարսափելի ավտովթարի ենթարկվեց: Ավտովթարի ժամանակ ավտոմեքենայի պատուհանից դուրս էր նետվել փոքրիկ երեխա, ով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չէր ստացել: Հետագայում պարզվեց, որ երեխայի ծնողները երթևեկության ժամանակ փոքրիկի ամրագոտին չէին ամրացրել:
Աղբյուրը` Life.panorama.am